Աղաղակող ապօրինություն․ Հարութ Ակլունց

Ապօրինի չի թույլատրում (արդեն 2 ժմից ավելի) առանձնատեսակցություն ունենալ իմ պաշտպանյալի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։

«Աղաղակող ապօրինություն։

«Վարդաշեն» ՔԿՀ ապօրինի չի թույլատրում (արդեն 2 ժմից ավելի) առանձնատեսակցություն ունենալ իմ պաշտպանյալի հետ՝ պատճառաբանելով, որ իմ կողմից ներկայացված քննիչի որոշումը ինձ քրեական վարույթին ներգրավվելու մասին, թեև ստորագրված է, սակայն կնիքված չէ: Նշեմ, որ ներկայացրել եմ նաև փաստաբանական գործունեության արտոնագիրս և վկայականս:
Հիշեցնեմ, որ օրենքով կնիքի պահանջ այս փաստաթղթի համար չի պահանջվում, ավելին՝ դրա փոխարեն կարող էր լինել հասարակ գրություն քննիչի կողմից:

Ի զարմանս ինձ խիստ կրավորական դիրքորոշում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկզբում հորոդորելով դիմել Փաստաբանների պալատին, իսկ հետո արդեն հորդորելով գրավոր բողոք ներկայացնել, թեև ՄԻՊ-ին ըստ օրենքի կարող է ցանկացած անձ դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր:

Ինձ թերևս մնում է հիշեցնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
Հետամուտ եմ լինելու իմ՝ որպես փաստաբանի իրավունքների պաշտպանությանը և արդարադատության դեմ ուղղված գործողությունների պատժին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել