Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են՝ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի գազասպառողների, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել