Երևանի հ․ 152 հիմնական դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 24-ի որոշմամբ՝  Ժաննա Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Երևանի հ․ 152 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Հայարփի Մանուկյանը։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով նրա հետ 2025 թվականի հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «բ» ենթակետը, ինչպես նաև Ժաննա Հարությունյանի կողմից 2025 թվականի հուլիսի 23-ին ներկայացված դիմումը՝

1. Ժաննա Սուրիկի Հարությունյանին` 2025 թվականի հուլիսի 28-ից ազատել «Երևանի հ.152 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2025 թվականի հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի հուլիսի 25-ը:

2. «Երևանի հ.152 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Հայարփի Մանուկյանին»,-նշվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել