ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարոն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են առկա ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Այս մասին հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Փորձաքննության արդյունքների համաձայն՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով, չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի գործունեությունը (տվյալ արտադրատեսակի արտադրությունը), կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։