Միջոցառումը չեղարկվել է․ հայտարարություն

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման հետ կապված՝ չեղարկվել է Վարդավառի մեծ միջոցառումը, որը պետք է անցկացվեր Գյումրիում։

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ: Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:
Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:
Ազատություն հոգևոր հայրերին»,-ասված է նրա հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել