Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պետական պաշտոններում նշանակվել հավակնող անձանց (թեկնածուների) բարեվարքության ուսումնասիրության լիազորության շրջանակներում իրականացրել է թվով 402 անձանց բարեվարքության ուսումնասիրություն և թվով 17 անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ է ներկայացվել ընդհանուր թվով 419 խորհրդատվական բնույթի եզրակացություն:
Ներկայացված 419 եզրակացություններից՝
- 364-ը եղել են դրական,
- 46-ը՝ բացասական,
- Թվով 9 անձի բարեվարքության վերաբերյալ վերջնական գնահատական հնարավորություն չի եղել տրամադրել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հարաբերակցության հանգամանքով պայմանավորված։