Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում մարդու իրավունքների արդյունավետ իրացմանը։

Պաշտպանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու ներմուծումը կարող է զգալիորեն նպաստել ոլորտի արդիականացմանը և առողջապահական համակարգում մարդու իրավունքների խթանման և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Իր հերթին Սիդարթա Դատտան բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել