Վրաերթի հետևանքով մահացել է 9-ամյա Ալիսան

Արարատի մարզում երեկ՝ հուլիսի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի․ երեխան հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, վարորդը դիմել է փախուստի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հարազատների ֆեյսբուքյան գրառումներից պարզ դարձավ, որ մահացած երեխայի անունը Ալիսա է։ Հրապարակվել է նաև նրա լուսանկարը։

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Քրեական օրեսնգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անչափահասին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել