Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 21-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 50 փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 21-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի Սիսավան, Ոսկետափ, Արալեզ գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00- 16:00-ն կդադարեցվի ք. Բերդ, Քարաշենի փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:30- 18:00-ն կդադարեցվի ք. Սևան, Խ.Աբովյան, Վ. Տերյան, Ղ.Ալիշան փողոցների, Սայաթ- Նովա 22-26 զույգ շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել