Հուլիսի 21/22-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրի, Իջևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշնակ բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան, Ս․Մատնիշյան, Սունդուկյան, Պուշկինի, Թումանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Արցախյան փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել