Գեղամ Մարգարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի է նշանակվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի հրամանով Գեղամ Մարգարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ

Գեղամ Մարգարյանի կենսագրությունը:

Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1988թ. մարտի 9-ին Գավառ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

08.07.2025 թ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ

20.05.2025 -07.07.2025 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

2022-2025 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետի տեղակալ

2021-2022 թթ.

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

2020- 2021 թթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

2018–2020 թթ․

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ

2017-2018 թթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ

2014-2017 թթ.

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ

09.01.2014-09.10.2014 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ

2012-2014 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2009-2012 թթ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ

Կրթություն

Սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 2009 թվականին՝ ստանալով իրավագետի որակավորում:

Պարգևներ

ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել