ՔՊ-ն ջանասիրաբար ինձ էլ է ուզում անձեռնմխելիությունից զրկի և կալանքի տանի․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու հարցը։

«ՔՊ-ն ջանասիրաբար ինձ էլ է ուզում անձեռնմխելիությունից զրկի և կալանքի տանի, ուզում եմ ասեմ, որ ես էս 7 տարի ա պատրաստ եմ էտ կալանքին, հալածանքներին»,-նախքան Գլխավոր դատախազին հարց ուղղելն ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա Վարդապետյանին հարցրեց՝ ներկայացված միջնորդագրի և գաղտնալսումների մեջ որտեղ է երևում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսում է բռնություն գործադրելու, զենք կիրառելու մասին։

«Միջնորդագիրը վերաբերում է Արթուր Սարգսյանի և Բագրատ Գալստանյանի խոսակցությանը, վստահ եմ՝ տեսել եք, օրինակ, երբ սկսում է համեմատել իրենց պայքարը կռվի դաշտի հետ, վերահաստատում, որ միայն կազմակերպված ուժը և ուժի գործադրումը։ Էլի մի շարք խոսակցություններ, երբ քննարկվում է, որ «ավտո կվառի», «խանութ կջարդի», «ավտոները վառի», «փողոցները փակի», «տրոլեյբուսների լարերը քաշեն, թափեն», «էտ կոնտրոլից դուրս ա, նշանակում ա՝ շատ-շատ կարա պարետային ժամ հայտարարի»»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել