«Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվե՞լ են «աստղիկներ»»․ Լևոն Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին

«Երբ մենք խոսում ենք, որ որոշ հատվածներ մանիպուլյատիվ են, կտրված են կոնտեքստից, Դուք Արթուր Սարգսյանի պատասխանը մեջբերելիս նույն բանը արեցիք Բագրատ սրբազանի խոսքի հետ կապված, որտեղ նկարագրվում էր քաոս։ Այսինքն քաոսի ժամանակ սա է լինում, սա է լինում, սա է լինում, էդ մեքենաների վառվելու դրվագները»,-Գլխավոր դատախազին դիմելով՝ ասաց Լևոն Քոչարյանը՝ նկատի ունենալով հայտնի ձայնագրությունները։

Նա հարց ուղղեց՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվե՞լ են «աստղիկներ»․ «Ինձ համար պարզ չէր նաև զինված խմբավորում ձևավորելու հետ կապված, ֆիզիկական բռնության պլանավորման հետ կապված»։

Գլխավոր դատախազը ասաց, որ մանիպուլյացիա բառը տեղին չէ, հորդորեց ծանոթանալ տեքստերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել