ԱԺ-ում Հովիկ Աղազարյանը 3 հարց ուղղեց Աննա Վարդապետյանին։
Առաջին հարցը վերաբերում էր հայտնի ձայնագրություններին․ «Ենթադրյալ հանցագործության մեջ այդ 2000 հոգին ենթադրաբար խմբավորվե՞լ են, թե՞ ոչ, և մինչև ո՞ր մակարդակ ենք իջնելու։ Հնարավո՞ր է, որ այդ 2000 հոգին էլ պատասխանատվության կանչվեն»։
Երկրորդ հարցը վերաբերում էր անձեռնմխելիության ինստիտուտը վերացնելու նպատակահարմարությանը․ «հակառակ դեպքում բան ու գործը թողած մենակ սենց բաներով պետք ա զբաղվենք»։
Երրորդ հարցը՝ Գառնիկ Դանիելյանի անունը շոշափվե՞լ է այդ անունների մեջ թե՞ ոչ։
Աննա Վարդապետյանն ասաց, որ նախապատրաստելով հանցավոր արարքների իրագործումը, խմբի անդամները շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 2000-ից ավելի անձանց։