ՀՀ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Պարոն Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում այն մասին, որ որպես նախարար պարտավոր էր անել մի պարզ քայլ․ պարտավոր էր գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմնին տեղեկացնել, որ «Ազգային պարկում» առկա է ինքնակամ կառույց, վերջակետ։ Դրա փոխարեն օգտագործում է օրենքում առկա բոլոր կարգավորումները, որ ինքն է նենգափոխված ներկայացնում հիմա, դրա մասին հետո կխոսենք, երբ ԱԺ-ն որոշում կայացրեց ու մեղադրանք առաջադրվեց»,-իր ելույթում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։