Zhongtong ավտոբուսը վթարի է ենթարկվել. 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում թիվ 31 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Iravaban.net-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ վթարի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։

Նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել