Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել․ պատգամավոր

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրբազանների կալանավայրում գտնվելը նոր վիճակ է նաև բանտի ու նրա «մշտական» բնակիչների համար. ամեն օր այդ կարգավիճակի ինտելեկտուալ և գաղափարական պատրաստվածության մարդիկ չեն հանդիպում:

Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու, ավելին` այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու:

Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել:

Ազատություն բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել