Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել