Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հունիսի 26-ի երեկոյան խոսակցություն է ունեցել Շիրակի թեմի առաջնոր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
«Հարցրել եմ՝ ի՞նչ ես կարծում, ի՞նչ ես մտածում, ի՞նչ է պետք անել, ինքն անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում։ Այսօր էլ ինքը իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Իմ ընկերները, Շիրակից եկած մարդիկ եկել են ինքնակամ, ոչ ոք չի ուղղորդել։ Եթե ինչ-որ պահի հնչի կոչ, այդ կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Ես վստահ եմ զանգերը կհնչեն, երբ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա պետք է սպասել։ Ճնայած կանխատեսելի է, մենք գիտենք, թե ինչ է լինելու»,-ասաց նա։