Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Այս մասին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռնունցքների։
Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»,-նշել է նա։
Մեկ այլ գրառմամբ վարչապետն ավելացրել է․ «Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։
Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»։