Եկեղեցու պաշտպանների թվում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Հոգևորականների ու քաղաքացիների հետ միասին նա շարական է երգում։
Հիշեցնենք՝ 2024-ի հունվարին նա ազատվել է դատախազությունում աշխատանքից, և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել էր հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ։
2025-ի հունվարին Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից։ Այժմ փաստաբանական գործունեություն է ծավալում։
Տեսանյութը՝ այստեղ։