«Ուզում եմ ընդգծել այն ահռելի աշխատանքը, որ տարվել է հակակոռուպցիոն ոլորտում, ստեղծվել են համապատասխան դատարաններ, այդ դատարանները այսօր աշխատում են և այլևս ունեն դատական պրակտիկա, որի մասին մենք տարիներ շարունակ չէինք էլ կարող մտածել»,-այս մասին նշեց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը։
Դատավորը կարևոր փոփոխություն համարեց նաև քաղաքացիական դատավարությունը, որի արդյունքում դատարանները, նրա խոսքով, բեռնաթափվեցին մոտ 70-80 տոկոսով․ «Նոտարական գործողությունների միջոցով մենք կարողացել ենք հասնել նրան, որ օրենսդրական փոփոխությունների հիման վրա այդ գործառույթները, որոնք վերաբերում են պարզեցված ընթացակարգերին և փոքր թվով գործերին, այլևս լսում և քննվում են հենց դատարանների կողմից»։
Մանրամասները՝ տեսանյութում։