Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնում է, որ Մայր Աթոռում է, առավոտյան զբոսանք է ունեցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Շիրակի թեմի առաջնորդը մեկնել է Հայաստանից։
«Տեղեկացված է, որ Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի են ունենում գործողություններ, որոնց մասին տեղեկացված չի եղել։ Սրբազան հայրն անցել է իր պարտականությունների կատարմանը, Էջմիածնում Քահանայական ժողով է։
Իրավապահներից ինչ-որ մարդ հարցրել է սրբազան հորը, փորձում եմ պարզել՝ ոստիկաններից ով է դա եղել։ Ժողովն ընթանում է, մենք գտնվում ենք Մայր Աթոռի տարածքում»,-նշեց փաստաբանը։
Տեսանյութը՝ այստեղ։