Երթևեկության կազմակերպման փոփոխություն` «Էրեբունի պլազա»-ին հարակից ճանապարհահատվածում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի «Էրեբունի պլազա»-ին հարակից ճանապարհահատվածում։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել