«Մարդուն ամբողջ օրը նեգատիվով են լցնում՝ «վա՜յ, հասեք»․ քաղաքական ասելիք եթե ունեն, թող դա ասեն»․ Արման Եղոյանը՝ ընդդիմության ներկայացուցիչներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ պատգամավորների վարքագծի կանոնագիրք ընդունելու անհրաժեշտություն կա, նշեց՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը զբաղվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու քննարկումներով։

«Այն պետք է լինի կոնսենսուսով, ոչ միայն մեծամասնության դիրքորոշումը հաշվի առնելով։ Հուսով եմ էթիկայի հանձնաժողովը կլինի, և հուսով եմ ատելության դրսևորումները ավելի քիչ տեղ կունենան, եթե ոչ ամբողջությամբ կվերանան մեր քաղաքական խոսքից։ Ատելության խոսքի դրսևորումները պայմանավորված են կոնկրետ ընդդիմադիր գործիչների քաղաքական ծրագրերով, որոնց նպատակն է ՀՀ-ում մարդկանց նյարդերը քանդելը»,-հավելեց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել