ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է Գարրի Գարիկի Գասպարյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ հունիսի 26-ին։