Վարչապետը հայտարարեց, որ «հեղաշրջման պլանը» կանխած իրավապահ համակարգի ներկայացուցիչները կներկայացվեն պարգևատրման

«Համոզված եմ՝ երեկ բոլորդ հետևել եք իրադարձություններին և, կարծում եմ, կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ-ի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»,-այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին, նշելով, որ ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցները կներկայացվեն պարգևատրման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել