Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ի լրումն առավոտյան արված իր հայտարարությունների, լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ ձայնագրություններում լսվող ձայնը, որը վերագրվել է Բագրատ Սրբազանին, մոնտաժված է։
«Ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը, և ծանոթանալով խափանման միջոցի կից նյութերին, արդեն կարող եմ միանշանակ պնդել, որ դա այդպես է։ Շատ ցավալի է, որ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ դատավոր Մասիս Մելքոնյանից արդարադատության ակնկալիք չունեն։
«Ես այդքան ռոմանտիկ չեմ, որ Մասիս Մելքոնյանինց «սյուրպրիզներ» սպասեմ։ Ամեն դեպքում մենք գնալու ենք, մասնակցելու ենք դատական նիստին, արձանագրելու ենք բոլոր ախտումներն ու վարույթի ապօրինությունը։ Նիստը լինելու է դռնփակ»,-ասաց փաստաբանը։