«Կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։
Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։
Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»,-նման բովանդակությամբ գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել Կաթողիկոսի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ․ «Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: