Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորումներ են հատկացվել մարզային բուժհաստատություններին։
«Կարևորելով մարզային բուժկենտրոնների վերազինումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մարզաբնակ մեր քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիությունը և որակի բարձրացումը, վերջին մեկ ամսում ՀՀ առողջապահության նախարարության կողմից թվային ռենտգեն ժամանակակից սարքով են հագեցվել`
«Մեղրիի ԲԿ»
«Ջերմուկի առողջության» կենտրոն»
«Գավառի ԲԿ»
«Արթիկի ԲԿ»
Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
«Մեծամորի ԲԿ»
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»
«Արարատի ԲԿ»
Շարունակելի…»,-նշել է նա։