Դատախազությունն ընդունեց, որ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել Լևոն Քոչարյանի նկատմամբ. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում ՝ դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ՃԻՇՏ» քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք։ «Гиганты юриспруденции»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել