«ԿԿՀ-ի անկախության և արդյունավետության հարցը դեռևս շարունակում է մնալ խնդիր»․ Սյուզաննա Սողոմոնյան

ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն և իրավական հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության և արդյունավետության հարցը դեռևս շարունակումէ մնալ առանցքային խնդիր։

«Հանձնաժողովի անդամների ընտրության համար մենք նախկինում բախվեցինք այնպիսի իրավիճակի։ Անդամների ընտրության համար ստեղծված մրցութային խորհուրդը, համարվում է այս գործընթացի կարևոր բաղադրիչը, որն անցկացնում է մրցույթը, կատարում թեկնածուների ընտրություն և ներկայացնում Ազգային ժողովի պատգամավորների հաստատմանը։ Սակայն եղել են իրավիճակներ, երբ ԱԺ-ի մեծամասնությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը, այսպիսով ամբողջ պրոցեսը պետք է սկսվի զրոյից, թափանցիկության հարցեր են առաջ գալիս, բաց քվերակության գործընթացը ձևականացվում է, ունենում ենք մի իրավիճակ, երբ եղել է իրավիճակ, որ հանձնաժողովը հինգ անդամի փոխարեն գործել է երեք հոգանոց կազմով»,-նշեց նա։

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ կարևոր է այն նախաձեռնությունը, որ մշակել է Արդարադատության նախաձեռնությունը, որով նախատեսվում է մրցութային խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչ ներգրավվելը, բայց նա այստեղ ևս խնդիր է նկատում։

«Պետք է լուրջ, իրավական համապատասխան կարգավորումներ նախատեսել, որոնք կբացառեն ցանկացած շահերի բախում կամ փոխկապակցվածություն ընտրությունների կազմակերպման ընթացքում։ Հաջորդ խնդրահարույց կետերից է հանձնաժողովի կողմից տրամադրվող բարեվարքության խորհրդատվական եզրակացությունների հրապարակումը։ Ընդ որում, սա ոչ միայն մենք ենք մատնանշում, այլ նաև ՏՀԶԿ-ն է նշել իր զեկույցում։ Այս մասին է խոսել նաև ԳՌԵԿՈ-ն, երբ անդրադարձել է Հայաստանի համապատասխանության գնահատմանը՝ նշելով, որ դատական իշխանության անկախության, քննիչների, դատախազների նշանակման գործընթացում և նրանց բարեվարքությունը գնահատելիս, միշտ չէ, որ հանձնաժողովի եզրակացությունները հաշվի են առնվում»,-ասաց փորձագետը։

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով` նվերների ռեեստրի մասով ևս որոշակի շտկումներ են անհրաժեշտ, բայց հիմնական խնդիրը էլեկտրոնային գրանցամատյանի բացակայությունն է։ 

Փորձագետն անդրադարձավ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությանը, Ազդարարման համակարգին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ թեմաների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել