«Մենք խնդիրներ ունենք վիզաների ստացման, գոյացած հերթերի հետ կապված»․ Ստեփան Գրիգորյան

«Մենք խնդիրներ ունենք վիզաների ստացման, գոյացած հերթերի հետ կապված»,- այս մասին ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս իր մտահոգություններն է հայտնել վիզաների ստացման խնդրի հետ կապված։ «Մենք փորձեցինք վիզաների կենտրոնների միջոցով գրանցվել, բայց չկարողացանք։ Մեզ ասացին՝ ժամը 17:00-ին դիմեք, դիմեցինք, բայց չեղավ, հետո դիմեցինք օրվա տարբեր ժամերի և այդպես շարունակ։ Պարզ է՝ դա քաղաքական հարց չէ, մենք հասկանում ենք, զգում ենք Եվրոպայի վերաբերմունքը մեր նկատմամբ, ինչի համար շնորհակալ ենք։

Վիզաների ազատականացման գործընթացն ընթանում է, բայց կան տեխնիկական խնդիրներ, որոնց բախվում ենք»,- մտահոգություն հայտնեց Ստեփան Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել