«Աջակցում ենք ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին և ձգտում նրան ավելի մոտեցնել Եվրոպային». ՀՀ-ում ԵՄ դեսպան

«Աջակցում ենք ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին և ձգտում նրան ավելի մոտեցնել Եվրոպային»,- այս մասին ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Քննարկման ընթացքում դեսպանն անդրադարձավ վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որ կողմերը «նվիրված լինեն այս պրոցեսներն առաջ մղելու համար»։ ԵՄ դեսպանի խոսքով՝ հիմա այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՀՀ իշխանությունների հետ։ «Շատ կարևոր է դիմակայունության բարձրացումը, հասարակության հզորացումը, որպեսզի Հայաստանն ավելի մերձանա Եվրոպային։

Կարծում եմ, որ այս հարցը կիսով չափ լուծվում է, դրա ճանապարհին ենք, այսինքն՝ առևտրի ազատականացման, ինչպես նաև՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտի խնդիրների հաղթահարումն են այդ առաջնահերթությունները։ Այնպես պետք է գործենք, որ կարողանանք արդյունավետ կառավարել այս վիթխարի հանձնառությունը»,- ասաց Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ վիզաների ազատականացման շուրջ կա բարեփոխումների ուղղություն, որոնց վերաբերյալ ակտիվ համագործակցում և երկխոսություններ են վարում ՀՀ իշխանությունների հետ։ Ըստ Մարագոսի՝ ՀՀ-ի հետ աշխատանքներ են տարվում նաև սահմանների կառավարման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել