Ավարտին են հասցվում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքերը։ Այս մասին ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում վիզաների ազատականացան շուրջ։ Թե կոնկրետ այս գործընթացն ինչ փուլում է և երբ կարելի է ակնկալել վիզայի ռեժիմի ազատականացում՝ փոխվարչապետը չնշեց։ «ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարագի ձևավորման աշխատանքներին զուգահեռ քննարկում ենք Հայաստանի 2025-2027թթ. «Դիմակայունություն և աճ» ծրագիրը»,- հավելեց պաշտոնյան։ Գրիգորյանն այս հարցերում կարևորեց նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։