2024 թվականին էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է շուրջ 15,000 գործ և կայացվել ավելի քան 5000 դատական ակտ»,-այս մասին ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
«Խոսելով դատական իշխանության անկախության վերաբերյալ ռազմավարությունից բխող գործողությունների մասին՝ պետք է նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում այլ փոփոխություններ նույնպես կատարվել են։
Դատավորներին գնահատելու նպատակը գործունեության արդյունավետությանն ու կարիքների վերհանմանն ուղղված ոլորտ է, որը էապես կախված է, թե ինչպես է արվում դա, ինչ չափանիշների հիման վրա, ինչպիսի պարբերականությամբ, և որ մարմիններն են պատասխանատու։ Այս ոլորտում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ։ Հաճախ գնահատումը ընկալվել է արհեստական և նպատակին չի ծառայել»,-նշեց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։