Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանի խոսքով՝ առաջինն ինչ պետք է արցախահայերին, որ պետությունը դեմքով դեպի իրենց շրջվի ու մի քիչ ավելի «մարդամոտ» լինի։
«Արցախահայերին այդպես է թվում, որ ամեն ինչ արվում է, որ մենք մեր հայրենիքում չմնանք, արտագաղթենք։ Պետք է, որ ծրագրերն ավելի շատ պատասխանեն մարդու իրավիճակին։ Երևի պետական քաղաքականություն կա, որին համապատասխանեցնում են այդ ծրագրերը, պետք է ավելի շատ մարդու կարիքին համապատասխանեցնեն ծրագիրը։ Առաջին հարցը, որ տալիս են արցախահայերը․ արդյոք պետությունը կվերցնի իր վրա կոմպեսացիաների հարցը, եթե չէ, գոնե ուղղություն տան, որ մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև բնակարանային ապահովման ծրագրին` նշելով, որ պետք է այնպես անեն, որ մարդիկ կարողանան օգտվել։
«Շատ փոքր ընտանիքներ կան, որ ոչ մի կերպ չեն կարողանա տեղավորվել այդ գումարի մեջ։ Ուրեմն պետք է մտածել ինչ-որ սոցիալական ծրագիր լինի, որ թեկուզ սեփականություն չլինի, բայց կարողանան բնակվել»,-ասաց Ջուլիետտա Առուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։