Սամվել Կարապետյանի որդին դիմել է սփյուռքին

Սամվել Կարապետյանի որդին դիմել է սփյուռքին․

«Մի քանի խոսք աշխարհասփյուռ իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքի անդամներին և անկեղծ ասած՝ բոլորին, ովքեր մտածում են արդարության և ողջախոհության մասին: Ես բարերարի հպարտ զավակն եմ, բայց որ ամենակարևորն է՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, ով օրեր առաջ բանտարկվեց գործող ռեժիմի կողմից՝ մեր Հայ առաքելական եկեղեցուն սատարելու խոսքերի համար։

Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր իշխանությունը լիքն է պոպուլիստներով, և չգիտեմ՝ դիտմամբ են դա անում, թե ուղղակի խելագարվել են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ հավատացյալ լինել՝ հարգելու համար քո արմատներն ու արժեքները, իսկ մեր եկեղեցին միշտ եղել է բոլորիս միավորող հաստատություն:

Միլիոնավոր հայեր՝ ռուսահայեր, ֆրանսահայեր, ամերիկահայեր, հայերը Լիբանանից և աշխարհի այլ ծայրերից, միշտ եղել են այս ազգի հոգին: Եվ մարդկանց մի փոքր խումբ, ովքեր փորձում են մեր ազգը բաժանել իրենց փոքրաթիվ համախոհների և մնացած բոլորի միջև, ասեմ, որ ես շատ, շատ հպարտ եմ, որ այս «բոլորի» մեջ եմ։ Էլ ի՞նչ ասեմ։ Մենք արդարություն ենք պահանջելու մեր ձևով եւ ճշմարտությունը մեր կողմն է։  Աստված օրհնի բոլորիդ»։

Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել