Նոր նշանակում՝ Սրբուհի Գալյանի հրամանով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունիսի 13-ին հրաման է ստորագրել, որով Նարեկ Մկրտչյանին նշանակել է նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը և Ն. Մկրտչյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Նարեկ Ժևիկի Մկրտչյանին 2025 թվականի հունիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1):

Փորձաշրջանի ընթացքում Ն. Մկրտչյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր՝ 12-Ղ2-1) Մարիամ Սարգսյանին:

Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշվում է հրամանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել