Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնում Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Փաշինյանի հունիսի 19-ի որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարական պատվիրակության ցանկը՝ ըստ գործուղման ծախսերի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ Թուրքիա են  մեկնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը և այլ պաշտոնյաներ։

Նշվում է, որ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև թարգմանչական ծառայության և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարվել են վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանինը և Վահան Կոստանյանինը՝ ԱԳ նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ ԱԳ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին, Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին, իսկ  Ռուբեն Ռուբինյանի գործուղման ծախսերը կատարվելու են Ազգային ժողովի միջոցների հաշվին:

Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվել են ՏԿԵ նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել