Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու հարցով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը ներկայացվել է արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի կողմից, վերջինս խորհրդին էր ներկայացրել միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու համար։
ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ է հայտնեց՝ նշելով, որ միջնորդության մեջ ներառված դեռևս Կոտայքի մարզի դատարանի կողմից կայացված դատական ակտով Վերաքննիչ դատարանում մասնակցել է տվյալ գործի քննությանը։
ԲԴԽ-ն որոշեց Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկն ընդունել, վերջինս այս գործով նիստերին այլևս չի մասնակցի։
Նախարարի տեղակալը միջնորդությամբ հայտնել է, որ գործի քննության հետաձգման պատճառըն իր՝ գործուղման մեջ լինելն է։
Գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին։