Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին։
«Ադրբեջանական մամուլը արդեն գրում է այն մասին, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ։
«Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հնարավորություն ցույց տալու իր պատրաստակամությունը իրական խաղաղությանն ուղղված քայլերի հարցում։ Կարապետյանի արտահանձնումը Բաքվին կլինի ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանություն, այլև հստակ ազդակ, որ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել նրանց, ովքեր շահույթ էին ստանում Ադրբեջանի դեմ ագրեսիայից։
Փաշինյանն բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից։ Սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։
Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը «մոխրագույն» տնտեսության ժառանգությունից և ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն․․․»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Փաստացի, Փաշինյանը այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից․․․»,-գրել է նա։
Լուսանկարը՝ Հայրապետյանի էջից։