Էդգար Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեում զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հունիսի 16-ի հրամանով՝ Կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանն ազատվել է  զբաղեցրած պաշտոնից։

Հրամանի մեջ, մասնավորապես, նշվում է՝

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Հայկի Պողոսյանին ս․ թ․ հունիսի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա․․»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել