«Ձեր հոգին փառավորվե՞ց, երբ կալանավորեցիք Սամվել Կարապետյանին». Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ այսօրվա նիստին անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման դեպքին՝ ամբիոնից միացրեց Նիկոլ Փաշինյանի մնասկացությամբ այն տեսանյութը, որտեղ խոսում է Կարապետյանի կատարած ներդրումների մասին։

«Ինչո՞ւ է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված, և ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ, որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողվրդին։

Ձեր հոգին փառավորվե՞ց, երբ կալանավորեցիք Սամվել Կարապետյանին, տոնո՞ւմ էիք երեկ, ես վստահ եմ՝ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Կարապետյանի նկատմամբ»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել