«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի»․ Փաշինյանը՝ ի պատասխան Սամվել Կարապետյանի

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ-ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ-ի սպառող է կամ աշխատակից։

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-այս մասին իր պաշտոնական էջերում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը գիշերը իր առանձնատնից իրավապահ մարմինների ուղեկցությամբ մինչև ավտոմեքենայով հեռանալը հայտնել էր, որ ինքը ժողովրդի ու եկեղեցու կողքին է․ «Թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլցանցի վրա էլ, ամեն ինչ լավա է լինելու, ժողովուրդը մեկ ա իրա խոսքն ասելու ա, իրանք հասկանալու են, որ սխալվել են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել