ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 17-ին, կազմել է 384.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.52 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.54 դրամ (աճել է 0.3 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 520.97 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (աճել է 0.0097 դրամով):