Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներ կատարել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ։ Հերթական գրառման մեջ նա նշել է․ «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, News.am-ի հետ զրույցում ասել էր.  «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել