Դուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ Մոսկվան հետևում է իրադարձությունների զարգացումներին և անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրի ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանին։
«Մոսկվան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում տարօրինակ պատրվակներով գրեթե ձերբակալություն են սպառնում։ Մենք նրան անհրաժեշտ օգնություն կտրամադրենք, որպեսզի հարգվեն նրա բոլոր օրինական իրավունքները»,- նշել է նա։
Աղբյուրը՝ ТАСС լրատվական գործակալություն։