«Էլ ոչ մի դոմփել»․ Փաշինյանը կրկին պնդում է՝ Արշակ սրբազանը պետք է կարգալույծ արվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառմամբ է հանդես եկել՝ հայտնելով. «Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու է բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը։

«Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»-ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել