Ալեն Սիմոնյանը, խոսելով Սամվել Կարապետյանի՝ այսօր արված հայտարարությունների մասին, ասաց, որ չի ցանկանում դրանք մեկնաբանել․ «Որովհետև Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում։ Բոլորս հանդիսանում ենք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, և պարոն Կարապետյանի դիտարկումները, կարծում եմ, տեղին չեն»։
Հիշեցնենք՝ Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։